Wednesday, November 17, 2010

Բիգոս


Լեհական ամենահայտնի ու ամենասիրելի ավանդական ճաշատեսակներից է բիգոսը, որը պատրաստում են ինչպես Լեհաստանում այնպես էլ հայասանում ապրող լեհերը: Հիմա ձեզ են ներկայացնում բիգոսի բաղադրատոմսը:

թթու դրած կաղամբ- 750գր.
սպիտակ գլխով թարմ կաղամբ(свежая белокочанная капуста)-750գր.
խոզի միս-200գր.
առանց ոսկորի հորթի միս-200գր.
ապխտած երշիկ- 200գր.
Չորացրած սունկ- 100գր.
2ճ/գ յուղ
թթու սալոր- 8-10հատ
դափնու տերև
սոխ- 1 խոշոր գլուխ
աղ, պղպեղ- ըստ ճաշակի


Մանր կտրատել սոխը և տապակել թավայի մեջ:Այնտեղ դնել խոզի մսի մի կտոր, լավ տապակել, հանել ր մանր կտրատել:Թավայի մեջ դնել շատ մանր կտրատած թթու կաղամբը,վրան լցնել սառը ջուր, ավելացնել սունկ, դափնու տերև և տապակել թույլ կրակի վրա: Թարմ կաղամբը մանր կտրատել, աղ անել և թեթև խաշել, վրան ավելացնել հորթի մանր կտրատած միսը և խաշել: Երբ հորթի միսը համարյա եփված կլինի,բոլոր մթերքները լցնել մեկ կաթսայի մեջ , ավելացնել մանր կտրատած երշիկը, մանրացրած սալորը, համեմել աղով և բիբարով և խառնել:Եփել բիգեսը մարմանդ կրակի վրա , մինչև մսի լրիվ եփված լինելը:

SMACZNEGO!

Related Posts Plugin for WordPress, Blogger...

0 comments:

Post a Comment