Sunday, November 14, 2010

Boże Narodzenie կամ Սուրբ Ծնունդ


Լեհական Սուրբ Ծնունդը այն եկեղեցական տոներից է, եթե չասենք ամենագլխավորը, որը նշվում է մեծ շուքով և որը տոնելուն լեհերը պատրաստվում են շատ երկար և մանրակրկիտ` պահպանելով բոլոր սովորույթները:


Օպլատկա- դրանով է սկսվում յուրաքանչյուր Սուրբ Ծննդյան երեկոն: Օպլատկան հաց է` շատ նման նշխարի, որը , բարեմաղթանքներ հղելով , միմյանց հետ կիսում են ընտանիքի անդամները: Օպլատկա բառն առաջացել է լատիներեն “oblatum” բառից , որը նշանակում է “զոհաբերության շնորհ”: Օպլատկան թխում են ջրի հետ խառնած ցորենի ալյուրից :


Կոլենդաներ
- Այս բառը առաջացել է լատիներեն “calendac” բառից` յուրաքանչյուր ամսվա առաջին օրվան այդպես էին անվանում:Կոլենդաներ սկզբում անվանում էին Ամանորյա,իսկ հետո` Սուրբ Ծննդյան երգերին :Կոլենդաները լեհական Սուրբ Ծնունդի պարտադիր պայմանն են : Դրանք երգում են բոլորը` մեծերը և փոքրերը թե տներում և թե եկեղեցիներում:

Տոնական սեղանը ծածկված է սպիտակ սփռոցով, իսկ սեղանի տակ չոր խոտ է. խորհրդանի, որ Տեր Հիսուսը մսուրում պառկած է եղել վրան: Սեղանի կենտրոնում դրված է նշխար, սպասք տան անդամների համար և անպայաման մեկ դատարկ սպասք `անսպասելի հյուրի համար:, որը կարող է անսպասելի թակել դուռը , քանի որ այդ երեկո ոչ ոք չպետք է մենակ մնա:

Համաձայն տոնական ավանդույթի , ընթրիքը պետք է բաղկացած լինի 12 կերակրատեսակներից,որ խորհրդանշում են 12 առաքյալներին: կերակրատեսակները կարող են տարբեր լինել տարբեր մարզերում , սակայն գլխավոր կերակրատեսակները , որ առկա են յուրաքանչուր սեղանին ` կարմիր բորշն է, կարկանդակը, տապակած ծածանը և չորացրած մրգերի կոմպոտը:

Related Posts Plugin for WordPress, Blogger...

1 comment:

  1. Lia jan et Kolendaner@ hunakan Kaliadiner barica eli tonakan erger en.

    ReplyDelete