Saturday, August 30, 2014

Լեհական Լիպկով քաղաքի հայկական մասնիկը

Լեհաստանի Լիպկով քաղաքը, բացի այն, որ հայտնի է իբրև Մազովյան շրջանի զբոսաշրջային ամենահայտնի կենտրոններից մեկը, իր մեջ հայկական մի մասնիկ է կրում: 

Դեռևս 18-րդ դարում Լիպկովում գործել է բարձրաշխահիկ, արքայական կամ իշխանական  վերնախավի հագուստների համար նախատեսված գոտիների  արտադրամաս, որի հիմնադիրն է եղել հայկական ծագումով լեհ վաճառական, գործարար Յակուբ Պասխալիս Յակուբովիչը: Արտադրամասը հիմնադրվել է մոտավորապես 1790 թ.-ին և գործել մինչև 1974թ. : Բոլոր գոտիների վրա Պասխալիսը նշում էր իր անվան և ազգանվան սկզբնատառերը` «Պ.Յ.»: Պասխալիսի շնորհիվ Լիպկովը շատ շուտով հայտնի է դառնում որպես արքայական գոտիների արտադրության տարածաշրջանային կենտրոն: Արքայական հավաքածուի  գոտիներն այժմ ցուցադրվում են Վարշավայի թագավորական ամրոցի թանգարանում: 


Իսկ ս.թ օգոստոսի 24-ին տեղի Լիպկովը տոնում էր իր 600-րդ տարեդաձը, որին առիթով Ստարե Բաբիցե շրջանի քաղաքապետի կողմից կազմակերպվել էր մեծ միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին նաև Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության դիվանագետները,  Լիպկովի քաղաքային համայնքի , հասարակական և մշակութային կազմակերպությունների, լեհահայ համայնքի և մամուլի ներկայացուցիչները:

Միջոցառմանը  բացմանը խոսքով հանդես եկավ Լիպկովի քաղաքապետը: Ելույթին  հաջորդեց  հանդիսութան  գեղարվեստական մասը ` «Բաբիչանիե» երգչախմբի  և  « Բաբիցա Բռաս Բանդ»  նվագախմբի մասնակցությամբ:

Տոնակատարության մասն էր կազմում նաև հայկական ազգային երաժշտության համերգը` «Մուսա-Լեռ» խմբի մասնակցությամբ:  Հանդիսատեսին  համառոտ ներկայացվեց Լիպկով քաղաքի պատմությունը` ինչպես նաև ընթերցվեցին  հատվածներ  լեհ անվանի գրող Սիենկևիչի որոշ ստեղծագործություններից :


Related Posts Plugin for WordPress, Blogger...

0 comments:

Post a Comment