Ամառային նորություններս շարունակեմ և պատմեմ այս տարի օգոստոսի 4-25ը Սյունիք ՀԿ-ի կողմից և գերմանական ԻԻԴ կամակերպության հովանավորությամբ Եղեգնաձորում կազմակերված „Ամառային Համալսարան” ճամբարի մասին: Ճամբարի նպատակն էր համախմբել մի խումբ երիտասարդ ուսանողների Հայաստանից ու Վրաստանից , ովքեր պետք է միասին ուսումնասիրեին էկոլոգիական գլոբալ խնդիրներ և փորձեին նոր լուծումներ առաջարկել:
Ճամբարն ուներ հագեցած աշխատանքային գրաֆիկ : Մենք բաժանվեցինք ինտերնացիոնալ խմբերի ու սկսեցինք կատարել մեր առջև դրված առաջադրանքները: Ճամբարի ընթացքում երեք օր անցակցվեցին դասընթացներ էկոլգիայի, էկոլոգիական գլոբալ խնդիրների մասին: Դասընթացները վարում էր „Բիոֆիա” կազմակերպության ղեկավար Գևորգ Պետրոսյանը: Դասընթացներն ինտերակտիվ էին և ուղեկցվում էին խաղերով և ինչու չէ նաև փոքրիկ մրցույթներով:
Իսկ արդեն հաջորդ օրերի ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային խումբ պետք է կատարեր հետազոտություններ էկոլոգիական տարբեր խնդիրների մասին և գրեր զեկույց յուրաքանչյուրի մասին, իսկ վերջում էլ ներկայացներ ու միաժամանակ իր ուսումնասիրած խնդրի համար առաջադրեր համապատասխան լուծումներ:
Աշխատանքային խմբերով այցելեցինք Զորաց վանք, Հերմոնավանք, Հերմեն գյուղ, որտեղ զրուցեցինք գյուղապետի` Գայ Սահակյանի հետ և ծանոթացանք (հետո էլ մեր զեկույցներում արծարծեցինք) գյուղի խնդիրների հետ, եղանք նաև Եղեգիս գետի ափին և Եղեգնաձորի ջրվեժում:
Ճամբարի ընթացքում դիտում էինք նաև ֆիլմեր կրկին էկոլոգիական խնդիրների մասին: Կարող եմ ասել , որ թե դասերը , թե ֆիլմերը մեզ շատ բան սովորեցրին, բաներ , որ նախկինում մենք չէինք նկատում,իսկ դրանք իրականում շատ մեծ խնդիրներ են բնության համար: Իսկապես չիշտ են Էմերսոնի հետևյան խոսքերը „Բնությունը տանել չի կարողանում անճշտություններ և չի ներում սխալները”: Կամակերպվում էին նաև մշակութային երեկոներ ու ժամանցային ծրագրեր:
Չնայած ճամբարը տևելու էր 21օր (ինչը շատերի համար կարող է շատ երկար թվալ), բայց մթնոլորտն ու մասնակիցներն այնքան լավն էին , որ ամենադժվարը բոլորիս համար բաժանումն էր....Ամենավերջում մեզ բոլորիս համախմբեց խարույկը, աստղազարդ երկինքն ու բաժանման թախիծը... Իսկապես չեմ կարողանում խոսքեր գտնել նկարագրելու համար այն ամենը , ինչ մենք ապրեցինք վերջրն օրը....Իսկապես դժվար է բաժանվել նրանցից, ում հետ շատ ես մտերմացել ու կապվել:
0 comments:
Post a Comment