Thursday, August 26, 2010

Ամառային Համալսարան Եղեգնաձորում

    Ամառային նորություններս շարունակեմ և պատմեմ այս տարի օգոստոսի 4-25ը Սյունիք ՀԿ-ի կողմից  և գերմանական ԻԻԴ կամակերպության հովանավորությամբ Եղեգնաձորում կազմակերված „Ամառային Համալսարան” ճամբարի մասին: Ճամբարի նպատակն էր համախմբել մի խումբ երիտասարդ ուսանողների Հայաստանից ու Վրաստանից , ովքեր պետք է  միասին ուսումնասիրեին  էկոլոգիական գլոբալ խնդիրներ և փորձեին նոր լուծումներ առաջարկել:

 

  Ճամբարն  ուներ հագեցած աշխատանքային գրաֆիկ : Մենք բաժանվեցինք ինտերնացիոնալ խմբերի ու սկսեցինք կատարել մեր առջև դրված առաջադրանքները: Ճամբարի ընթացքում երեք օր անցակցվեցին դասընթացներ էկոլգիայի, էկոլոգիական գլոբալ խնդիրների մասին: Դասընթացները վարում էր „Բիոֆիա” կազմակերպության ղեկավար Գևորգ Պետրոսյանը: Դասընթացներն ինտերակտիվ էին և ուղեկցվում էին  խաղերով և ինչու չէ նաև փոքրիկ մրցույթներով:


   Իսկ արդեն հաջորդ օրերի ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային խումբ պետք է կատարեր հետազոտություններ էկոլոգիական տարբեր խնդիրների մասին և գրեր զեկույց յուրաքանչյուրի մասին, իսկ վերջում էլ ներկայացներ ու միաժամանակ իր ուսումնասիրած խնդրի համար առաջադրեր համապատասխան լուծումներ:

 Աշխատանքային խմբերով այցելեցինք Զորաց վանք, Հերմոնավանք, Հերմեն գյուղ, որտեղ զրուցեցինք գյուղապետի` Գայ Սահակյանի հետ և ծանոթացանք (հետո էլ մեր զեկույցներում արծարծեցինք) գյուղի խնդիրների հետ, եղանք նաև Եղեգիս գետի ափին և Եղեգնաձորի ջրվեժում:

 

    Ճամբարի ընթացքում դիտում էինք նաև ֆիլմեր կրկին էկոլոգիական խնդիրների մասին: Կարող եմ ասել , որ թե դասերը , թե ֆիլմերը մեզ շատ բան սովորեցրին, բաներ , որ նախկինում մենք չէինք նկատում,իսկ դրանք իրականում շատ մեծ խնդիրներ են բնության համար: Իսկապես չիշտ են  Էմերսոնի հետևյան խոսքերը „Բնությունը տանել չի կարողանում անճշտություններ և չի ներում սխալները”: Կամակերպվում էին նաև մշակութային երեկոներ ու ժամանցային ծրագրեր:

 

 Չնայած ճամբարը տևելու էր 21օր (ինչը շատերի համար կարող է շատ երկար թվալ), բայց մթնոլորտն  ու մասնակիցներն այնքան լավն էին , որ ամենադժվարը բոլորիս համար բաժանումն էր....Ամենավերջում մեզ բոլորիս համախմբեց խարույկը, աստղազարդ երկինքն ու բաժանման թախիծը... Իսկապես չեմ կարողանում խոսքեր գտնել նկարագրելու համար այն ամենը , ինչ մենք ապրեցինք վերջրն օրը....Իսկապես դժվար է բաժանվել նրանցից, ում հետ շատ ես մտերմացել ու կապվել:

Related Posts Plugin for WordPress, Blogger...

0 comments:

Post a Comment