Wednesday, August 25, 2010

Հանդուրժողականության կառուցում Լուսակերտում

 Կարծում եմ ակտիվ և արդյունավետ հանգիստը լավ աշխատանքի նախադրյալներից մեկն  է: Իսկ ես կարող եմ ասել, որ ինքս շատ լավ հանգստացա և ինձ հետ բերեցի շատ ու շատ նորություններ, որոնցով կուզենայի կիսվել ձեզ հետ:

Նորություններից մեկը վերաբերում է իմ` անոնսում հիշատակված միջմշակութային ճամբարին:

Եվ այսպես... Այս տարի օգոստոսի 19-24ը Լուսակերտում կազմակերպվեց  „Հանդուրժողականության կառուցում” խորագիրը կրող ամառային ճամբարն ազգային փոքրամասնությունների համար: Ճամբարը կազմակերպել էր  ՄԱԿ-ի  Հայկական ասոցիացիան ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության Երևանյան գրասենյակի, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի և „Բաց հասարակություն” իստիտուտի աջակցությամբ:  Ճամբարի նպատակն էր Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներիս համախմբել հանդուրժողականության  մթնոլորտում, միաժամանակ այդպիսով օգնել մեզ ճանաչել միմյանց ու միմյանց մշակույթը:

Այս հինգ օրերի ընթացքում ամեն օր կազմակերպվում էին սեմինարներ ու դասընթացներ , որոնք վարում էին Հայաստանում գործող տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Ճամբարի առօրյան լի էր նաև խաղերով, մրցույթներով ու մշակութայւն երեկոներով, որոնց ժամանակ մեզանից յուրաքանչյուրը  ներկայացնում էր իր  ազգային մշակութը , երգն ու պարը: Իսկ ամենավերջում `որպես հանդուրժողականության իսկական դրսևորում բոլոր մասնակիցներս միասին պարեցինք հունական սերտակի պարը:

  Վստահորեն կարող եմ ասել, որ ճամբարում օրերն անցան ջերմ ու ընկերական մթնոլորտում, իսկ ինչն ամենակարևորն է մենք շատ գիտելիքներ ձեռք բերեցինք, որոնք անպայման կկիրառենք մեր կյանքում և շփման մեջ: Չէ± որ հանդուրժող լինելը իրականում դժվար չէ, պարզապես պետք է կարողանալ ընդունել դիմացինին այնպիսին , ինչպիսին նա կա, առանց „բայց”երի, „եթե”ների ու „իսկ”երի: Իսկ վերջում կարծում եմ արժե հիշել Հիպոլիտ Տենի հետևյալ խոսքերը` „Անհանդուրժող եղեք միայն դեպի անհանդուրժողականությունը”:

           


Related Posts Plugin for WordPress, Blogger...

0 comments:

Post a Comment