Thursday, August 28, 2014

«Հայաստանի անցյալից» արդեն լեհերենով


Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամի հովանավորությամբ Լեհաստանում լույս է տեսել  անսովոր և հետաքրքրիր` «Հայաստանի անցյալից»  վերնագրով լեհերեն լեզվով ժողովածուն, որում ընդգրկված են հայտնի հայ աշխարհագրագետ, ազգագրագետ, լեզվաբան և պատմաբան Ստեփան Լիսիցյանի (1865-1947) հեղինակած լեգեդները, հեքիաթներն ու պատմվածքները:


Հայերենից լեհերեն թարգմանությունն իրականացրել է Լեհաստանի Յագիելոնյան համալսարանի պրոֆեսոր, հայագետ Անդժեյ Պիսովիչը, ով  գիրքը համալրել է նաև հայկական մշակույթի, պատմության և լեզվի մասին հավելյալ հետաքրքիր տեղեկություններով: Գրքի նկարազարդման հեղինակն է Լեհաստանում բնակվող հայտնի  հայ նկարիչ, արվեստագետ Տիգրան Վարդիկյանը:

Սա Լեհաստանի գրականության մեջ հայկական մշակույթի և ավանդույթների մասին պատմող առաջին հավաքածուն է, որը վստահաբար պետք է հետաքրքրի մասնավորապես բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ավելին իմանալ Հայաստանի և հայերի մասին:


Ընթերցողները գիրքը կարող են ձեռք բերել ` պատվիրելով այն www.allegro.pl կայքից  կամ անմիջապես հիմնադրամից

Related Posts Plugin for WordPress, Blogger...

0 comments:

Post a Comment