Saturday, August 23, 2014

Մի քանի գործնական խորհուրդ Լեհաստան ժամանող ուսանողներին

Կարծում եմ` արտերկիր մեկնող ցանկացած ուսանող ունեցել է մի փոքր վախի զգացողություն` պայմանավորված անտեղյակության և նոր, բոլորովին անծանոթ երկիր ոտք դնելու անվստահության հետ: 

Սակայն բոլորովին պետք չէ մտածել, թե դուք նոր երկրում միայնակ եք լինելու և անօգնական: Դա բոլորովին էլ այդպես չէ: Իրականում կան բազմաթիվ կառույցներ, ովքեր միշտ էլ պատրաստ են օգնելու և աջակցելու ուսանողներին:

Խորհուրդներս ուղղված են մասնավորապես Լեհաստանում սովորել պատրաստվող ուսանողներին, սակայն կարծում եմ օգտակար կլինեն նաև այլ երկրներ ուղևորվող ուսանողների համար:

Եվ այսպես. 

-         Ուղևորվելուց առաջ անպայման վերցրեք Ձեզ արտերկիր ուղարկող կազմակերպության կամ կառույցի որևէ ներկայացուցչի կոորդինատները (էլ-փոտ կամ հեռախոսահամար): Հիմնականում Լեհաստանի հետ կրթական ծրագրեր է իրականացնում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:



-    Լեհաստանի յուրաքանչյուր ԲՈՒՀ-ում գոյություն ունի ուսանողների հարցերով զբաղվող գրասենյակ (Biuro Spraw Studenckich), որի կոորդինատները սովորաբար լինում են համալսարանի կայքում: Փաստաթղթերի հետ կապված բոլոր հարցերով հիմնականում զբաղվում է տվյալ գրասենյակը: Ժամանելուց հետո որևէ հարց ունենալու դեպքում կարող եք դիմել ձեր ընտրած համալսարանի տվյալ գրասենյակին, որի աշխատակիցները ձեզ կտան ավելի ճշգրիտ տեղեկություններ



 -  Ժամանելուց հետո կապ հաստատեք Լեհաստանում Հայաստանի դեսպանության հետ, որը գտնվում է Վարշավայի Բեկասուվ 50 հասցեում (02-083 Warszawa, ul. Bekasów 50): Հնարավորության դեպքում այցելեք դեսպանություն և տեղեկացրեք Ձեր և Ձեր ուսման վայրի մասին: Ուսանելու ընթացքում նույնպես շարունակեք կապ պահպանել և որևէ հարց լինելու դեպքում դիմեք դեսպանությանը:




  -         Համալսարաններում գոյություն ունի նաև կրթաթոշակների տրամադրման համակարգ: Գոյություն ունեն տարբեր տեսակի կրթաթոշակներ` սոցիալական (stypendium socjalne), գիտական, որը հիմանականում տրվում է լավ առաջադիմություն ունեցող ուսանողներին (Stypendium Naukowe), ռեկտորի կողմից տրամադրվող (Stypendium Rektora) և այլն: Բոլոր տեղեկությունները կապված կրթաթոշակների տրամադրման հետ կարող եք ստանալ ձեր ԲՈՒՀ-ի ուսանողների հարցերով զբաղվող գրասենյակից (Biuro Spraw Studenckich):


    -  Իսկ եթե դեռևս չգիտեք` որտեղ եք բնակվելու, ապա կարող եք փնտրել ձեր համալսարանին կից հանրակացարաններ, որոնք ավելի էժան են և նախընտրելի համեմատած բնակարան կամ սենյակ վարձելը ավելու հետ: Այդ մասին նույնպես կարող եք տեղեկանալ կապվելով ձեր համալսարանի` ուսանողների հարցերով զբաղվող գրասենյակից կամ համալսարանի կայքից: Վարշավայի համալսարանն օրինակ ունի 6 հանրակացարան (Dom Studencki): Բնակության պայմանները տարբեր են` կախված հանրակացարանի գտնվելու վայրի և վերանորոգման առկայության կամ բացակայության հետ:


 

Related Posts Plugin for WordPress, Blogger...

0 comments:

Post a Comment