Sunday, November 7, 2010

Չմոռանանք մեր լեզուն



Հայաստանում արդեն 1995 թվից իր ակտիվ գործունեությունը ծավալած լեհական համայնքը, ինչպես Հայաստանում ապրող բոլոր ազգային փոքրամասնությունները, ունի իհարկե լեզվի պահպանման խնդիր`առավել ևս նման հազվադեպ հանդիպող լեզվի , ինչպիսին է լեհերենը: Չկան հեռուստահաղորդումներ լեհերենով հասանելի բոլորի համար (անգամ նրանց , ովքեր չունեն արբանյակով հեռուսացույցներ), չկան ռադիոհաղորդումներ, էլ չեմ խոսում լեհական էստրադայի մասին , որը Հայաստանում ընդհանրապես չես կարող լսել , այպես , ինչպես օրինակ անգլալեզու էստրադան , որը շատ է հայտնի ու տարածված ինչպես ամբողջ աշխարհում , այնպես էլ Հայաստանում: Սակայն վստահորեն կարող եմ ասել , որ մեր լեհական համայնքը` ի դեմ համայնքի նախագահ տիկին Ալլա Կուզմինսկայայի, շատ լուրջ քայլեր է ձեռնարկում լեհերենը պահպանելու գործում:


2001 թվից Լեհաստանից մեր համայնք են ժամանում լեհ ուսուցիչներ `ուղարկված “Ուսուցիչների որակավորման բարձրացման” կենտրոնական ինստիտուտից: Եվ այդ օրվանից մեզ համար մեր լեզուն օտար երկրում պահպանելու հույս առաջացավ, որն ի վերջո արդարացավ: Սկզբից դասերը շաբաթական մեկ կամ երկու անգամ էին , իսկ հետո , ի ուրախություն մեզ, դասերն սկսեցին անցկացվել շաբարական մի քանի անգամ: Հետզհետե լեհերենի դասերին հաճախողների թիվը շատացավ, առաջացան մի քանի խմբեր`մեծահասակների, սկսնակների, երեխաների և այլն: Չիշտ ասած շատ ուրախալի է այն հանգամանքը , որ բացի դասընթացներից համայնքում մենք հնարավորություն ունենք լեհերենով տարբեր ֆիլմեր դիտելու:Շատ լավ է, երբ բացի տեսական դասընթացից կարող ենք լսել լեզուն հենց իրենց` մայրենին տիրապետողների արտասանությամբ, քանի որ ինչքան էլ լավ տիրապետես լեզվին , միևնույնն է , եթե հեռու ես ապրում քո երկրից և ամեն օր չես լսում մայրենիդ , վաղ թե ուշ ճիշտ արտասանությունը կարող է մոռացվել: Ավելացնեմ նաև , որ լեհերենի դասերի ժամանակ , ուսուցիչները մեզ շատ հետաքրքիր տեսանութեր և ձայնագրություններ են տրամադրում: Սա նույնպես շատ է օգնում լեզուն պահպանելու հարցում:
Մեկ այլ քայլ, որն իրականացվեց մեր համայնքի նախագահ Ալլա Կուզմինսկայայի ջանքերով, 2001-2002 ուստարում Երևանի Վ.Բրյուսովի Պետական Լեզվաբանական Համալսարանի Ռուսաց և Օտար լեզուների ֆակուլտետում լեհերեն լեզվի` որպես երկրորդ օտար լեզվի դասընթացի ներմուծումն էր և նույն համալսարանում լեհերենի աշխատասենյակի` կաբինետի բացումը: Լեհերենի դասընթացը , որը վարում են Լեհաստանից եկած ուսուցիչները, նախատեսված է 3րդ և 4րդ կուրսեցիների համար:Սա ևս մեծ քայլ է լեհերենի տարածման հարցում, հնարավորություն է հայ ուսանողների համար ևս սովորելու և տիրապետելու լեհերենին:


Իրոք, լեզվի պահպանման հարցը շատ կարևոր է ազգային փոքրմասնությունների համար , քանի որ լեզուն է հենց ազգի ինքնության հիմքերից մեկը:Եվ ես շատ ուրախ եմ , որ մեր `լեհական համայնքը ջանք չի խնայում լեհերենը պահպանելու և տարածելու համար:

Related Posts Plugin for WordPress, Blogger...

0 comments:

Post a Comment