Wednesday, August 4, 2010

Մեկամսյա թրեյնինգ ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի կողմից



Այս տարի ապրիլ-մայիս ամիսներին Մակ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը իր գործընկեր ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի հետ Հայաստանի ազգային փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչների համար կազմակերպեց  լիդերության և մենեջմենտի համառոտ դասընթաց , որի նպատակն էր օգնել մեզ  կարողանալ մատչելի ձևով Հայաստանում գտնվող միջազգային հանրությանը ներկայացնել մեր համայնքների խնդիրները: Մեկ ամսվա ընթացքում կազմակերպվեցին 3 թրեինինգներ և աշխատանքային խմբերի մի քանի հանդիպումներ:

Դասընթացները վարում էին ՄԱԿ ՀԱ-ի Հանրային կապերի պատասխանատու Ամալյա Գրիգորյանը, ՄԱԿ-ի ՀԱ-ի  փոխնախագահ Արամ Ոսկանյանը: Դասընթացների ժամանակ մասնակիցներին սովորեցնում էին, թե ինչպես պետք է կազմել ծրագիր, ինչպես այն պատշաճ ձևով ներկայացնել, ինչպես ստանալ դրամաշնորհ պետությունից կամ պետական մարմիններից այն իրականացնելու համար և այլն:Ծրագրի ընթացքում բաժանվեցինք խմբերի և սկսեցինք կազմել մեր իսկ առաջարկած ծրագրերը: Քանի որ ծրագրում մասնակցում էինք միայն մենք` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներս, ծրագրերն արծարծում էին հենց մեր, մեր համայնքների խնդիրները:
  Ծրագրերի   ներկայացման և դասընթացի պաշտոնական փակման վերջին օրը մայիսի 21-ն էր` հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը: Այդ օրը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պատրաստեցին իրենց ազգային անկյունները, իսկ փակման արարողության երկրորդ հատվածում արդեն  ներկայացրինք  մեր կազմած ծրագրերը:
Ծրագրի վերջում բոլորս ստացանք վկայականներ և  հետաքրքիր ձեռնարկ ` “Մարդու իրավունքներ”`հրատարակված ՄԱԿ-ի կողմից:


Իսկ ակտիվ աշխատանքի արդյունքում կունենանք ակտիվ հանգիստ Լուսակերտում

Թրեինինգների ընթացքում մեր կողմից կազմված ծրագրից մեկը,որի հեղինակն էի նաև ես ,արժանացավ դրամաշնորհի :Այս տարի  օգոստոսի 19-24ը կիրականացվի ծրագիրը և կկազմակերպվի  ամառային ճամբար ազգային փոքրամասնություններ ներկայացուցիչների համար:Ճամբարը լինելու է Լուսակերտում :Ծրագրի ընթացքում մասնակիցները կշփվեն միմյանց հետ, իրենց ակտիվ հանգիստը կանցկացնեն և  խաղերի , դասընթացների , մրցույթների ու մշակութային երեկոների միջոցով կծանոթանան միմյանց մշակույթին:

Related Posts Plugin for WordPress, Blogger...

0 comments:

Post a Comment